Ստեփանակերտը Հայաստան է․ Ինչպես է ֆրանսիական հայտնի ակումբը ներկայացրել հայ տաղանդին

Ստեփանակերտը Հայաստան է․ Ինչպես է ֆրանսիական հայտնի ակումբը ներկայացրել հայ տաղանդին

Հայկական ֆուտբոլում երեկ տեղի ունեցավ հերթական նշանակալի իրադարձություն։ 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը պայմանագիր կնքեց Ֆրանսիայի բարձրագույն՝ Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» հետ։ Մինչ այս Մանվելյանը ելույթ է ունեցել «Նանտի» պատանեկան, երիտասարդական և երկրորդ թիմերում։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին պերֆեսիոնալ պայմանագիրն է հայտնի ակումբի հետ։ Այն գործելու է 2021 թվականի հուլիսի 1-ից և նախատեսված է մինչև 2024 թվականը։ «Մեծ հպարտություն է ինձ համար։ Մանկությանս երազանքս, իրականություն դարձավ։ Անչափ ուրախ եմ, բայց առաջին հերթին ուրախ եմ, որ կարողացա ընտանիքիս հպարտության զգացողություններ ունեցավ։ Ծնողներս, եղբայրս ու քույրս միշտ կողքիս են եղել և աջակցել են ինձ։ Մարզական առումով սա մեկ քայլ առաջ է։ Հաջորդ քայլերը ևս շատ կարևոր են, դրանց պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենամ։ Ինձ այդպես են դաստիարակել, ու դա չի փոխվի կյանքիս ընթացքում»,- «Նանտի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մանվելյանը։ Վերջինս ծնվել է Սպեփանակերտում այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գործակալը հայազգի Գրեգորի Մարդյանն է։ Մինչև «Նանտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագրի կնքումը Մանվելյանը արդյունավետությամբ աչքի է ընկել դուստր թիմերում։ 17 տարեկան հասակում հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 19 տարեկանների թիմում։ Անցյալ տարի նույն թիմի կազմում խփել է 17 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Անդրադառնանք երեկ կնքված պայմանագրի առանցքային մի դրվագի։ «Նանտի» պաշտոնական կայք ներկայացնելով Գոռ Մանվելյանին մասնավորապես նշել է․ «Մանվելյանը Սպեփանակերտից է՝ (Հայաստան)»։ Կարող ենք արձանագրել, որ ֆրանսիական հայտնի ակումբը Ստեփանակերտը ինքնաբերաբար նաև Արցախը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ասել, որ տեղի ունեցածը պատահականության հետևանք է միանգամայն ճիշտ չի լինի։ 2012-2016 թվականը «Նանտը» գլխավորել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, ով որպես ֆուտբոլիստ 90-ական թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Այսինքն դեռևս 2012 թվականից «Նանտի» ղեկավարությունը հստակ տեղեկություններ և պատկերացում է ունեցել մեր երկրի մասին։ Ինչ խոսք նման հայտարությունում մեծ է նաև Մանվելյանի դերը, ով իր ծննդավայրը ներկայացրել է, որպես Հայաստանի մաս։ Ի դեպ Ստեփանակերտը որպես Հայաստանի մաս է ներկայացված նաև «Տրանսֆերմարկետ» պարբերականում Գոռ Մանվելյանի տվյալների էջում։ Նշենք, որ Մանվելյանը երբևէ չի հրավիրվել Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական։ Իսկ թե որն է պատճառը դժվար է ասել։ Ամեն դեպքում այս ֆուտբոլիստին կարել է համարել Հայաստանի հավաքականի պոտենցիալ թեկնածու։ Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ աչքի ընկելով արդյունավետ ելույթներով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին մեր հավաքականներում ներգրավելու ուղղությամբ։ Փաստ է, որ սփյուռքում ունենք ֆուտբոլային մեծ պոտենցիալ, որը պարտավոր ենք օգտագործել։ Հայկական թիմերում տեղացի որակյալ ֆուտբոլիստների պակաս կա, որը պետք է փորձենք լրացնել արտեկրում ելույթ ունեցող կադրերով։ Անհրաժեշտ է նաև հետևաողական աշխատանք տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներին հնարավորինս արագ մեր հավաքականում ընդգրկելու համար։ Այսօր Ռուսաստանի երիտասարդական հավաքականում փայլում են 17-ամյա Արսեն Զախարյանն ու 21-ամյա Նաիր Տիկնիզյանը։ Այս ֆուտբոլիստները կարող էին զգալիորեն ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը, բայց․․․։ Ամեն դեպքում պետք է հուսալ, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստների հարցը դրական լուծում կստանա և նրանք կնախընտերն ելութ ունենալ իրենց հայրենիքի ազգային թիմում։ Ի օգուտ Հայաստանի որոշում են կայացրել Ռուսաստանում հանդես եկող Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը։ Լիահուս ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում կտեսնենք նաև Գոռ Մանվելյանին։ Մամուլում տարածված տեղեկությունների համար շուտով Հայաստանի հավաքականը կհամալրի Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս ևս ռուսական ֆուտբոլի դպրոցի սան է և ունի Ռուսաստանի քաղաքացիություն։