Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են

Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են

Գերմանական Բունդեսլիգան կրկին կարանտինի կանցնի: Այս մասին գրում է Բունդեսլիգայի պաշտոնական էջը: Ըստ կազմակերպիչների, կորոնավիրուսի նոր տարածումով պայմանավորված՝ գերմանական ակումբները նորից պետք է անցնեն կարանտինի: Գերմանիայի առաջնության առաջիկա 3 տուրերից առաջ թիմերը պետք է մեկուսանան ակումբների հյուրանոցներում: Կազմակերպիչները նման քայլերի են գնում Բունդեսլիգայի ընթացքը չխաթարելու համար: