ՄՕԿ-ը մտածում է օլիմպիական կարգախոսի փոփոխության մասին

ՄՕԿ-ը մտածում է օլիմպիական կարգախոսի փոփոխության մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է փոփոխել օլիմպիական կարգախոսը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Վերջինիս խոսքով` «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ» կարգախոսին, կարող է ավելացվել նաև «միասին» բառը:Առաջարկն արել է հենց ՄՕԿ-ի նախագահը: Ներկայիս կարգախոսն ընդունվել է 1894 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):