Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանության արդյունքները

Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանության արդյունքները

Կայացել է Տոկիոյի oլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությունը: Օլիմպիական խաղերի և աշխարհի նախկին չեմպիոնները` Բարզիլիայի և Գերմանիայի հավաքականներն ընդգրկվել են նույն խմբում: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը. A խումբ՝ Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Մեքսիկա, Ֆրանսիա B խումբ՝ Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հոնդուրաս, Ռումինիա C խումբ՝ Եգիպտոս, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա D խումբ՝ Բրազիլիա, Գերմանիա, Կոտ դը Իվուար, Սաուդյան Արաբիա 2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: