Բռնցքամարտիկ Փափազյանը դուրս է եկել երիտասարդների ԱԱ-ի եզրափակիչ

Բռնցքամարտիկ Փափազյանը դուրս է եկել երիտասարդների ԱԱ-ի եզրափակիչ

Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս եկավ եզրափակիչ: Գերծանր քաշային կարգի կիսաեզրափակիչում Փափազյանը փայլուն հաղթանակի հասավ Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը: «Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննեսը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ: