«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու

«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 46-րդ նստաշրջանում աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին գրում է TRT-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը: «Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն: Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ ներառյալ Ղրիմի, տարածքային ամբողջականությանը: «Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարների՝ սեփական հայրենիքում ազատ ապրելու ցանկությանը»,- հավելել է նա: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 46-րդ նստաշրջանը անցկացվել է Ժնևում՝ 2021թ.-ի փետրվարի 22-ից 24-ը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: