Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՍԱՊԾ֊ին

Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՍԱՊԾ֊ին

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ֊ի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հայցվորը դատարան է դիմել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հայցվորի կենսաթոշակը վերահաշվարկելուն և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը հայցվորին վճարելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել փետրվարի 22֊ին և նույն օրը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին։