Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին

Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին

Դերասան Ժերար Դեպարդիեի գործակալ Առնո Ֆրիլեն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին: Նա հիշեցրել է, որ առաջադրված մեղադրանքները նոր չեն, իսկ այդ գործի քննությունը դադարեցվել է 2019թ.-ի հունիսին, երբ իշխանությունները հանցակազմ չեն գտել: Գործը վերաբացվել է 2020թ.-ի հոկտեմբերին, բայց Դեպարդիեն շարունակում է հերքել մեղադրանքները: «Մեղադրանք առաջադրելը չի փոխում անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այս ընթացակարգի մեկնարկը միանգամայն անհիմն է՝ հաշվի առնելով այն, որ գործն ավելի վաղ փակվել է և այդ ընթացքում ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել»,- պարզաբանել է Ֆրիլեն: Նա կարծիք է հայտնել, որ ոմանք փորձում են հարստանալ Դեպարդիեի համբավի հաշվին: «Դեպարդիեն երբեք չի առանձնացել կնամոլի կամ կնամեծար տղամարդու համբավով»,- ասել է գործակալը: