Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակի առաջատարը փոխվել է

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակի առաջատարը փոխվել է

«Սեվերստալի» համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը դարձել է Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուս ձեռնարկատերերի ցուցակի առաջատարը: Ըստ Forbes Real Time-ի, Երևանի ժամանակով ժամը 21:51-ին, գործարարի և նրա ընտանիքի կարողությունը հասել է 29.2 միլիարդ դոլարի: Մորդաշովը շրջանցել է «Նորնիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինին, որը զբաղեցնում էր վարկանիշի առաջին հորիզոնականը (այժմ նա ունի 28.8 մլրդ դոլար): Նրա կարողությունը նվազել է՝ ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին: Փետրվարի կեսերին Պոտանինն իր 30 միլիարդ դոլարով պատմական ռեկորդ էր սահմանել ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում: