Շվեդիայում կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար կխստացնեն հակահամաճարակային միջոցառումները

Շվեդիայում կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար կխստացնեն հակահամաճարակային միջոցառումները

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կանխարգելելու նպատակով մտադիր է կրճատել ռեստորանների, բարերի և սրճարանների աշխատանքային ժամերը, ինչպես նաև դրանցում մարդկանց թվաքանակը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Իրադրությունը Շվեդիայում լուրջ է, մենք ունենք վարակի մեծ տարածում, և այն ավելանում է: Մենք կարող ենք խուսափել երրորդ ալիքից, եթե տարածություն պահպանենք»,- մամուլի ասուլիսի ժամանակի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը: Երկրում փետրվարի 24-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5371 նոր դեպք: 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում մինչև այս պահը գրանցվել է 12 հազար 793 մահացության դեպք: