Աբրամովիչը նոր 145 մետրանոց Solaris զբոսանավ կունենա. Forbes

Աբրամովիչը նոր 145 մետրանոց Solaris զբոսանավ կունենա. Forbes

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ընթացիկ տարում նոր 145 մետրանոց Solaris զբոսանավ կունենա: Այս մասին հաղորդում է Forbes ամսագիրը՝ աղբյուրներին հղումով: Նավն այժմ կառուցման փուլում է՝ Գերմանիայի «Լլոյդ Վերֆթ» նավաշինարանում: Այստեղ է 2010թ.-ին միլիարդատիրոջ համար կառուցվել 15 մետրանոց էքսպեդիցիոն Luna զբոսանավը: Գործարարի հավաքածուում նաև 162.5 մետրանոց զբոսանավ կա՝ Eclipse-ը: Solaris-ը պողպատե իրանով և հդկակաղնու փայտից տախտակամածներով ալյումինե վերնաշինվածքով էքսպեդիցիոն շարժիչային զբոսանավ է: Այն կունենա ութ տախտակամած, ինչպես նաև վերելակ, մարզադահլիճ և ուղղաթիռային հրապարակ: