Վենեսուելան արտաքսում է երկրում ԵՄ դեսպանին

Վենեսուելան արտաքսում է երկրում ԵՄ դեսպանին

Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել անցանկալի անձ հայտարարել երկրում Եվրամիության դեսպան Իսաբել Բրիլյանտեին՝ ի պատասխան կառույցի կողմից պաշտոնական Կարակասի դեմ հայտարարված պատժամիջոցների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ, մենք Իսաբել Բրիլյանտե Պեդրոսին հանձնել ենք նոտա, որտեղ նա պերսոնա նոն գրատա է հայտարարվել»,- հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան: Նա հավելել է, որ դիվանագետը 72 ժամ ունի երկիրը լքելու համար: Եվրամիությունը փետրվարի 22-ին  որոշում էր ընդունել ընդլայնելու վենեսուելացի պետծառայողների դեմ պատժամիջոցները: Ըստ այդմ, ԵՄ «սև ցուցակում» էին հայտնվել ևս 18 անձինք, այդ թվում և Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի նախագահը, փոխնախագահը, զինված ուժերի ռազմավարական օպերատիվ կառավարման ղեկավարը, խորհրդարանի անդամներ և դատավորներ: Այդպիսով, ԵՄ «սև ցուցակում» հայտնված վենեսուելացիների թիվը հասել էր 55-ի: