Նրանք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, ինչպես վարվում են ԱՊՀ որոշ երկրների դեպքում. Պուտին

Նրանք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, ինչպես վարվում են ԱՊՀ որոշ երկրների դեպքում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրներ զսպման քաղաքականություն են կիրառում Ռուսաստանի դեմ և ցանկանում են այն թուլացնել, ինչպես դա անում են արդեն ԱՊՀ մի շարք պետությունների հետ: Երկրի ղեկավարն այս մասին ասել է չորեքշաբթի՝ փետրվարի 24-ին, Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴB) կոլեգիայի նիստի բացման ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա՝ այս պարագայում մենք խոսում ենք ոչ թե միջազգային հարաբերությունների սովորական մրցակցության, այլ ուղղակիորեն կառուցվածքային և բավական ագրեսիվ գծի մասին, որը պետք է դանդաղեցնի զարգացումը Ռուսաստանում: Բացի այդ, մրցակցող երկրները ցանկանում են խնդիրներ ստեղծել արտաքին պարագծի երկայնքով, հրահրել ներքին անկայունություն և խարխլել այն արժեքները, որոնք միավորում են ռուսական հասարակությունը: Այս գծի վերջնական նպատակը, մատնանշել է Պուտինը, Ռուսաստանի թուլացումն է, այն արտաքին վերահսկողության տակ դնելու ցանկությունը, ինչպես դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքի որոշ երկրներում: