Սաուդյան Արաբիայում կտրուկ նվազել են թուրքական ապրանքների ներկրման ծավալները

Սաուդյան Արաբիայում կտրուկ նվազել են թուրքական ապրանքների ներկրման ծավալները

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա՝ գրում է ermenihaber.am-ը : Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշն գրանցվել է 2020թ. դեկտեմբերին: Նշվում է, որ եթե 2020թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր: Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 միլարդ դոլարի։