Թուրք ծովակալը գնահատել է Ռուսաստանի արձագանքը Սև ծովում ԱՄՆ-ի վարժանքներին

Թուրք ծովակալը գնահատել է Ռուսաստանի արձագանքը Սև ծովում ԱՄՆ-ի վարժանքներին

ԱՄՆ-ը Թուրքիային հրահրում է քայլերի, որոնք ուղղված են ՌԴ-ի դեմ, իսկ թուրքական իշխանությունների տրամաբանությունը հասկանալը, որոնք ենթարկվում են դրան, անհնար է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենիզը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը Սև ծովում ամերիկա-թուրքական զորավարժություններին: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ վարժանքները, որոնք փետրվարին անցկացվել են Սև ծովի ջրատարածքում ռուսաստանյան ափի մերձակայքում, ունեն հակառուսական ուղղվածություն և սպառնում են խաղաղությանն ու կայունությանը: «Թուրքիան այսօր գտնվում է պաշարման մեջ, նրան շրջապատում է ոչ միայն Արևմուտքը, այլև արաբական երկրները, որոնք գործում են նրա հետ համատեղ: Բայց այն, որ արևելքում գտնվում են Ռուսաստանը և Իրանը, զսպման գործոն են Թուրքիայի հակառակորդների համար: Եթե նրանք չլինեին, իմպերիալիստական ուժերը ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, վաղուց երկիրը բաժան-բաժան կանեին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը գտնվում է նույնպիսի վիճակում: «ՆԱՏՕ-ն տարեցտարի ՌԴ-ի վրա մեծացնում է ճնշումը Բալթյան երկրների, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Վրաստանի միջոցով: ԱՄՆ-ը բարեիբաց հայտարարում է, որ ինքը է՛լ ավելի ինտենսիվորեն կօգտագործի այդ երկրներին: Թուրքիային հարկադրում են նույնպիսի դեր խաղալ Սև ծովում՝ խրախուսելով ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»,- նշել է Գյուրդենիզը: «Թուրքիային և Ռուսաստանին ավելի քան հարյուր տարի հաջողվում է ամրապնդել համագործակցությունը, պահպանել հավասարակշռությունը և փոխադարձ հարգանքը: Վերջին տասնամյակներին Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը և ԱՄՆ-ի սադրանքներին, կատարելությամբ անցկացնում է այդ գիծը: Թուրքիայի ինչի՞ն է պետք աշխարհաքաղաքական նման փոթորկի ժամանակ Սև ծովում համատեղ վարժանքներ անցկացնել ամերիկյան նավերի հետ, պաշտպանել նրա ռազմավարական ռմբակոծիչները, անհնար է հասկանալ»,- հավելել է պաշտոնաթող ծովակալը: