Amazon-ից հեռանում է Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը

Amazon-ից հեռանում է Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը

Amazon.com.-ից հեռանում է Ջեֆ Բլեքբերնը՝ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը: Նա այդ որոշումն ընդունել է 2019 թվականի ամառվանից ձգվող արձակուրդից հետո։ Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված Բլեքբերնի հաղորդագրությունը: Հղման մեջ նա ճշտել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել և շուտով կպատմի, թե այժմ ինչով է զբաղվում: Բլեքբերնն ընկերությունում գլխավորել է ժամանցների ոլորտի ստորաբաժանումը, որը ներառում է Amazon ստուդիան, Prime Video ծառայությունը և երաժշտական ծառայությունը, ինչպես նաև բիզնեսի զարգացման ստորաբաժանումը, որը մասնագիտանում է միաձուլման և կլանման գծով գործարքների մեջ, և գովազդային բիզնեսը: 2021 թվականի փետրվարին ավելի վաղ Բեզոսն ինքը հայտարարել է, որ թողնելու է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, որն զբաղեցնում է արդեն 26 տարի, բայց կմնա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահ: Ընկերության ռիթեյլերի նոր գլխավոր տնօրենը կդառնա Amazon Web Services-ի (AWS) ծառայության ներկայիս ղեկավար Էնդի Ջեսին, որն ընկերությունում աշխատում է 1997 թվականից: 2020 թվականի հոկտեմբերին Amazon-ի սպառողական բիզնեսի ղեկավար Ջեֆ Ուիլքին հայտնել էր, որ պաշտոնը կթողնի մինչև 2021 թվականի մարտի վերջը: Բլեքբերնը և Ուիլքին որոշակի պահի համարվում էին Ջեֆ Բեզոսի հնարավոր փոխարինողները: Էնդի Ջեսին նոր պաշտոնում աշխատանքի ձեռնամուխ կլինի երրորդ եռամյակում: The Wall Street Journal-ը 2019 թվականի հուլիսին հաղորդել էր, որ Բլեքբերնը մտադիր է արձակուրդ վերցնել ողջ 2020 թվականին՝ պլանավորելով այնուհետև աշխատանքը վերսկսել ընկերությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: