Կապիտոլիումի վրա հարձակումը համակարգված է եղել. ոստիկանություն

Կապիտոլիումի վրա հարձակումը համակարգված է եղել. ոստիկանություն

Հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը, որի ընթացքում ցուցարարները ներխուժեցին Կոնգրեսի տարածքներ, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված և պլանավորված գործողություն էր: Այս մասին չորեքշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարեցին ԱՄՆ խորհրդարանի անվտանգությունն ապահովող ոստիկանության և այլ ծառայությունների ղեկավարները: Կապիտոլիումի նախկին ոստիկանապետ Սթիվեն Սունդի խոսքով՝ հարձակվողներն իրենց հետ բերել են հատուկ սարքավորումներ՝ մագլցելուու սարքավորումներ, քիմիական սփրեյ, պայթուցիկ նյութեր: «Երկու ինքնաշեն ռումբ պայթեցվեց ծայրամասերում՝ Կապիտոլիումի շենքից ոստիկաններին շեղելու համար», - պարզաբանել է  Սունդը: ՀԴԲ հետաքննության նախնական տվյալները վկայում են ծայրահեղ աջակողմյան «Oath Keepers» և «Proud Boys» խմբավորումների՝ հարձակման մեջ ներգրավվածության մասին, ասել է Սենատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գարի Փիթերսը: