Ադրբեջանում կախվել է Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից

Ադրբեջանում կախվել է Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից

Ադրբեջանում շարունակվում են տարօրինակ ինքնասպանությունները։ Կախվել է մարտական գործողությունների ևս մեկ մասնակից։ Ադրբեջանում կախվել է մարտական գործողությունների ևս մեկ մասնակից՝ Ֆարիդ Ռաֆիղ Գուլիեևը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տղամարդը կախվել է անտառում։ Նա Յարդիմլի շրջանի բնակիչ էր ու մեկ ամիս առաջ էր ամուսնացել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր տանը կախվել է կրկին պատերազմի մասնակից, Դաշքեսանի բնակիչ Ֆարման Հասանովը։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ռազմաճակատ էր մեկնել կամավոր, զորացրվել էր 2020-ի դեկտեմբերին։ Հունվարի սկզբին էլ ինքնասպանություն էին գործել մարտական գործողությունների մասնակից Վյուսալ Մուսաևը ու Ադրբեջանի ՆԳՆ զորքերի սպա Ալիմ Մամեդովը։ Վերջինս կրակել էր իր վրա զորամասում։