Վրաստանի վարչապետը հայտարարել է COVID-սահմանափակումների մեծ մասի չեղարկման մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է COVID-սահմանափակումների մեծ մասի չեղարկման մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է COVID-սահմանափակումների մեծ մասի չեղարկման մասին: Մասնավորապես, երկրում կբացվեն լեռնադահուկային հանգստավայրերը, մարզադահլիճները, աշխատանքը կվերսկսի միջքաղաքային տրանսպորտը: Սրճարաններն ու ռեստորանները կկարողանան այցելուներ ընդունել շինությունների ներսում: Ուժի մեջ է մնում գիշերային ժամերին (21:00 - 05:00) տեղաշարժի արգելքը: