Վրաստանը «բացվում է» Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիների համար

Վրաստանը «բացվում է» Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիների համար

Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան Վրաստան այցելել՝ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն նորից թեստ հանձնել՝ իրենց հաշվին: Ինչպես պարզաբանել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսքը Վրաստանի սահմանը օդային ճանապարհով հատելու մասին է: Ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրացիների համար: