Թուրքիայում քրդամետ կուսակցության 5 պատգամավորների դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության 5 պատգամավորների դեմ հետաքննություն է սկսվել

Վանի հանրապետական դատախազությունը «թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությունը, պետական կառույցներին վիրավորելու», «հանրության շրջանում թշնամանք և ատելություն սերմանելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել մեջլիսի 5 պատգամավորների դեմ, գրում է ermenihaber-ը։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Բերդան Օզթյուրքը մեղադրվել է հունվարի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար։ Իսկ ԺԴԿ-ականներ Սեզաի Թեմելլին, Մուազզեզ Օրհան Ըշըքը, Թայիփ Թեմելը և Մուրաթ Սարըսաչը՝ սոցիալական ցանցերում իրենց կատարած հրապարակումների համար։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ համապատասխան գործերը Վանից ուղարկվել են Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցանքների հետաքննության բյուրո: