ԱՄՆ-ում կստուգեն PW4000 շարժիչներով բոլոր ինքնաթիռները

ԱՄՆ-ում կստուգեն PW4000 շարժիչներով բոլոր ինքնաթիռները

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչությունը պահանջել է, որպեսզի ավիաընկերությունները, որոնք օգտագործում են Pratt & Whitney PW4000 շարժիչներով աշխատող ինքնաթիռներ, նախաթռիչքային ստուգումներ իրականացնեն: Այս մասին հաղորդում է FAA կայքը: Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչությունը հայտարարել էր, որ Կոլորադոյում տեղի ունեցած միջադեպից հետո կպահանջի ստուգել բոլոր Boeing 777 ինքնաթիռները: Փետրվարի 20-ին United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Դենվերից օդ էր բարձրացել դեպի Հոնոլուլու: Թռիչքից գրեթե անմիջապես հետո օդանավի շարժիչը բռնկվել էր, ինչը օդաչուներին ստիպել էր վերադառնալ օդանավակայան: Օդանավի վայրէջքը բարեհաջող էր իրականացվել: