Վախեցնո՞ւմ են, թե՞… «Քայլողներն» էլ են ապշել Քոչարյանի հայտարարությունից. «Փաստ»

Վախեցնո՞ւմ են, թե՞… «Քայլողներն» էլ են ապշել Քոչարյանի հայտարարությունից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Երեկ ողջ օրվա ընթացքում մեդիատիրույթում և սոցցանցերում բուռն քննարկման և քննադատության առարկա դարձավ այս հայտարարությունը։ Մասնավորաբար, թե փորձագիտական շրջանակները, թե այլ քաղաքացիներ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ պետության՝ կրակելու իրավունք ունենալու մասին բարձրաձայնում է 2018-ի ապրիլի 13-ին Ռադիոտան շենքն օրը ցերեկով գրաված ուժի ներկայացուցիչը, ՊՊԾ գունդը զենքով գրավածներին կառավարությունում պաշտոնապես ընդունած, դատարանների շրջափակում կազմակերպած անձի թիմակիցը: Ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանության» ներկայացուցչի՝ ժողովրդի դեմ զենք կիրառելու հնարավորության մասին բարձրաձայնման պատճառներին, ապա կան կարծիքներ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է, սակայն քիչ չեն կարծիքները, որ սրանով իշխանությունը ի ցույց է դնում սեփական վախերը... Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Ա. Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաև կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: