Մարսի վրա կարող են երկրային սնկեր աճել

Մարսի վրա կարող են երկրային սնկեր աճել

Գիտնականները պարզել են, որ որոշ երկրային մանրէներ և նույնիսկ սնկեր կարող են գոյատևել Մարսին բնորոշ պայմաններում: Դա ստուգելու համար մասնագետները հատուկ սարք են ստեղծել, որը ստացել է MARSBOx անվանումը: Սարքի մեջ տեղադրել են Aspergillus niger սնկերի սպորներ և Salinisphaera shabanensis, Staphylococcus capitis subsp. сapitis և Buttiauxellasp բակտերիաներ, այնուհետև NASA-ի աերոստատի միջոցով տեղափոխել են օզոնային շերտի վերևում գտնվող ստրատոսֆերայի միջին շերտեր: Պարզվել է, որ Aspergillus niger սնկերի սպորներն  ու Salinisphaera shabanensis բակտերիաներն առավել դիմացկուն են և կարող են գոյատևել «մարսյան» պայմաններում: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում: