Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել

Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել

Բիթքոին կրիպտոարժույթը շարունակում է ռեկորդային առավելագույն արժեքներ սահմանել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 57 հազարը: Կրիպտոարժույթի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 8-ին Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել: