Տեսնելով Մոսկվա-Անկարա սիրախաղը՝ Թեհրանը չի ուզում համակերպվել 3-րդ ջութակի դերի հետ

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը վաղը կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցը հայկական կողմը պիտի դիտարկի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաիմաստավորման, վերագործարկման, որոշ դեպքերում նաև ճշգրտման տեսանկյունից, և այս գործընթացներում գերիշխողն Իրանի համար լինելու է սեփական շահը, որն առաջ է մղվելու կանխատեսելի արտաքին քաղաքականություն վարելու ցանկության և կարողության համատեքստում: Չմոռանանք նաև, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ԼՂ հակամարտության բոլոր կողմերի՝ Հայաստանի. Արցախի և Ադրբեջանի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ: