Թող Վազգեն Մանուկյանը փորձի․ Ալեն Սիմոնյանը՝ ապստամբելու մասին

Երբ դրսում անձրև է գալիս կամ քամին ուժեղ է, ընդդիմությունը մեծ ցանկություն ունի ասել, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր և ամեն ինչ բարդել նրա վրա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Դիտարկմանը, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ պատերազմի ընթացքում իրեն չի հաջողվել ստեղծել վարչապետ-ՊՆ կապը, ինչն ընդդիմությունը համարում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ցուցմունք, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դավիթ Տոնոյանն իր հռետորական հարցին նաև պատասխան է տալիս ու բացատրում, որ օրենսդրական խնդիր կար։ Տեքստը, որ ասում եք, շարունակությունն էլ ասեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ընդդիմությունը մեծ ցանկություն ունի ամեն ինչ բարդել Նիկոլ Փաշինյանի վրա։