Արա Այվազյանը «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարը նվիրել է վրացի գործընկերոջը

Արա Այվազյանը «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարը նվիրել է վրացի գործընկերոջը

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»․-ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը ։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ։