Երասխավան գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է 50 հավ

Երասխավան գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է 50 հավ

Հունվարի 23-ին` ժամը 16։41-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երասխավան գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Ինչպես տեղեկացրին Հհ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել` 17:56-ին: Մասամբ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը (մոտ 15 քմ), մեկ հեծանիվ և 50 հավ։