Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի

Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 2000-ից ավելի մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն  ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն: Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Ռուսաստանի իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին: