ԱՄՆ-ում բնակիչը 1 միլիարդ դոլար ջեքփոթ է շահել

ԱՄՆ-ում բնակիչը 1 միլիարդ դոլար ջեքփոթ է շահել

ԱՄՆ-ի բնակիչը շահել է 1 միլիարդ դոլար ջեքփոթ,  վիճակախաղի տոմսը նա գնել է Միչիգանում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Նշվում է, որ սա միակ տոմսն է, որում համընկնում են հունվարի 22-ին ընկած գնդակների բոլոր համարները ՝ 4, 26, 42, 50 և 60, ինչպես նաև 24-ը ոսկե «մեգա-շարպից»: Mega Millions վիճակախաղում  ռեկորդային շահումը եղել է 2018 թ.՝ 1,5 միլիարդ դոլար: Շահումի տերը ցանկացել է անհայտ մնալ: