Գիտնականները պարզել են, որ մարմինը «հիշում է» կորոնավիրուսը

Գիտնականները պարզել են, որ մարմինը «հիշում է» կորոնավիրուսը

Հյուսիսային Արիզոնայի համալսարանի և Թարգմանչական գենոմիկայի հետազոտական ​​ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու մարմինը հիշում է  կորոնավիրուսները, ինչը կարող է օգնել SARS CoV-2-ի դեմ պայքարում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports Medicine կայքում: Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է իմունային համակարգը արձագանքում մի քանի կորոնավիրուսների: Պարզվելէ, որ SARS-CoV-2- ը առաջացնում է հակամարմինների ռեակցիա, որոնք ի հայտ են եկել նախկինում փոխանցված կորոնավիրուսից հետո: «Սա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք տվյալ վիրուսի նկատմամբ որոշակի չափով իմունիտետ ունենալ», - ասել է վարակաբան և համահեղինակ Ջոն Ալթինը: Գիտնականները կարծում են, որ արդյունքները կօգնեն մշակելու կորոնավիրուսով հիվանդների ախտորոշման և բուժման նոր եղանակներ: