Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը

Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան  հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում:Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում», – գրել է նա իր Instagram- ում` տեղադրելով իր  լուսանկարը: Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին ակցիայի կազմակերպիչներին հունվարի 23-ին  չարտոնված ցույցերի համար պատասխանատվության ենթարկելու մասին ՝դիտարկելով դրանք սադրանքներ, հասարակական կարգի սպառնալիք և հայտարարել էին , որ «անմիջապես կճնշվեն»: Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են  ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին։ Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռ չկան։ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: