ՀՖՖ-ի գործկոմի անդամի արձագանքը ՀՖՖ-ի հայտարարությանը

ՀՖՖ-ի գործկոմի անդամի արձագանքը ՀՖՖ-ի հայտարարությանը

9 ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ-ի արտահերթ նիստ անցկացնելու վեբերյալ ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության ի պատասխան գործադիր կոմիտեի անդամ Հայկ Ղազազյան ֆեյսբուքյան իր էջում գրել է։ Որպես ՀՖՖ Գործկոմի անդամ հայտարարում եմ, որ ՀՖՖ 9 անդամների ստորեւ նշված դիմումի մասին Գործկոմը տեղեկացվել է միայն հունվարի 21-ին, այսինքն դիմումը ներկայացնելուց 22 օր անց: Հետեւաբար, գործկոմը զրկված է եղել դիմումը ողջամիտ ժամկետում քննարկելու եւ դիմումի մեջ առաջարկված ժամկետում որոշում կայացնելու հնարավորությունից: Դիմումի մասին Գործկոմին ակնհայտ ուշ տեղեկացնելու՝ ՀՖՖ համապատասխան մարմինների գործելաոճը համարում եմ անընդունելի: Բացի դրանից, չգիտեմ ով եւ ՀՖՖ որ մարմնի անունից է գրել ստորեւ հայտարարությունը, բայց առնվազն Գործկոմի հետ այն չի քննարկվել եւ ես անձամբ չեմ կիսում այդ հայտարարության որակումները եւ սպառնալիքի լեզուն: