ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին

ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կսկսվի փետրվարի 8-ին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը: Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը: «Սենատը դատավարություն կանցկացնի Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ», - ասել է Շումերը: