Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվում

Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվում

Հունվարի 23-ի լույս շաբաթ օրը երեք հրթիռ է արձակվել դեպի Բաղդադի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է INA գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության գործակալությունների մամուլի ծառայությանը: Նշվում է, որ երկու արկ պայթել է օդանավակայանից դուրս, երրորդն ընկել է բնակելի շենքի վրա: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Դեպքից հետո բոլոր թռիչքները իրականացվել են բնականոն ընթացքով: Օդանավակայանը պարբերաբար գնդակոծվում է՝ հիմնականում ռազմական օդանավակայանին հարող լինելու պատճառով: