Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ներկայացուցչությանը: «Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեր հանրապետության զինծառայողը», - գործակալությունը մեջբերում է Դոնեցկի ներկայացուցչության հաղորդագրությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումն արձանագրվում է բոլոր ուղղություններով: «Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», - նախազգուշացրել է Դոնեցկի ներկայացուցչությունը: