Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ են տվել տրանսպորտում չխոսել

Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ են տվել տրանսպորտում չխոսել

Ֆրանսիայի բժշկական ակադեմիան երկրի հասարակական տրանսպորտի ուղևորներին խորհուրդ է տվել զերծ մնալ խոսելուց, այդ թվում`հեռախոսով, որպեսզի չմեծանա կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Այս մասին ասվում է ակադեմիայի կայքի հայտարարության մեջ: Փաստաթղթի համաձայն, անհրաժեշտ է հասարակական տրանսպորտով երթևեկելիս, որտեղ անհնար է պաշտպանել սոցիալական հեռավորությունը, օգտագործել անձնական պաշտպանական միջոցներ, հրաժարվել սմարթֆոնով խոսակցություններից և առհասարակ զերծ մնալ խոսելուց։ Մասնագետները անհամաձայնություն են հայտնել Առողջապահության նախարար Օլիվիե Վերոնի այն մտքին, որ միայն վիրաբուժական դիմակները կպաշտպանեն վարակից: Բժշկական ակադեմիան նշել է, որ միջոցառումները հիմնված չեն բավարար գիտական ապացույցների վրա և հիմնված են նախազգուշական սկզբունքների վրա: Ֆրանսիացիներին խորհուրդ են տվել դիմակներ կրել, նույնիսկ եթե այլ մարդկանցից հեռավորությունը 1 մետրից ավելին է՝ ծածկելով ոչ միայն բերանը, այլև՝ քիթը: