Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է «արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Մադրիդյան ակումբի ամբողջ անձնակազմը թեստավորվել է և Զիդանի պատասխանը եղել է դրական: Մասնագետը ինքնամեկուսացված է: 48-ամյա Զիդանը «Ռեալ»-ի մարզչի պաշտոնին վերադարձել է 2019 թվականին: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Ավելի վաղ Զիդանը «Ռեալ»-ը մարզել է 2016-2018 թվականներին: