Հայաստանի 5-րդ միլիոնանոց ֆուտբոլիստը․ Դրական տեղաշարժ տրանսֆերային շուկայում

Հայաստանի 5-րդ միլիոնանոց ֆուտբոլիստը․ Դրական տեղաշարժ տրանսֆերային շուկայում

Վերջին ամիսներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տանսֆերային արժեքները շոշափելիորեն աճել են։ Մասնավորապես 2021 թվականի հունվարին ունենք բոլորովին նոր պատկեր։ Աճել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր պոտենցիալը։ Դա կապված է նաև նոր ֆուտբոլիստների համալրումով։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականում հայտնվեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ ֆուտբոլասերը հույսեր է կապում։ Սեպտեմբերին մեկնարկած Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը ներկայացավ թարմ կազմով։ Նշանակալի ձեռքբերում կարելի է համարել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին։ Լավ տպավորություն թողեց նաև «Խիմկիում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանը, ինչպես նաև Կարագանդայի «Շախտյորը» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բայրամյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի համեմատ ավելացել է 200 հազարով և կազմում է 3 միլիոն։ Ի դեպ, 6 ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է մոտ մեկ միլիոն եվրոյով։ Տարեսկզբին միլիոնի շեմը հատեց նաև Արշակ Կորյանը։ Վերջինիս տրանսֆերը ևս աճել է 200 հազար եվրոյով և կազմում է մեկ միլիոն եվրո։ Կորյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի սկզբին 500 հազար եվրո էր։ Կարագանդայի «Շախտյորից» վերջերս «Ալաշկերտ» տեղափոխված Դավիթ Յուրչենկոյի տրանսֆերը կազմում է 350 հազար Եվրո։ Միանգամից 500 հազար եվրոյով աճել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից՝ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը և կազմում է 2 միլիոն եվրո։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ֆինանսական խնդիրների պատճառով «Աստանան» ձմեռային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել Բարսեղյանի տրանսֆերը։ 350 հազար Եվրոյով էլ աճել է Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային խաղացող «Ժիլինայի» կիսապաշտպան Բահան Բիչախչյանի տրանսֆերը։ Այն կազմում է 600 հազար եվրո։Կորոնավիրուսի համավարակից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Վերջին ամիսների ընթացքում Մխիթարյանի տրանսֆերը փոփոխությունների չի ենթարկվել։ Ինչևէ, եթե 2020 թվականի վերջին Հայաստանն ուներ 4 ֆոըւտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Այսօր պատկերը որոշակիորեն փոխվել է։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, ում տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Չի բացառվում, որ Ադամյանի տրանսֆերը սկսի աճել։ Ծանր վնասվածքի պատճառով Ադամյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։ Շարք վերադառնալով՝ Ադամյանը նախ դուբլ ձևակերպեց Եվրոպա լիգայում, այնուհետև Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ պարգևեց՝ գրավելով Վրաստանի դարպասը։ Ադամյանին հաջոդում է Խորեն Բայրամյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան Բարսեղյանն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Արշակ Կորյանը։ Մոտ մեկ տարի առաջ մենք ունեինք ևս երկու ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Վերջին շրջանում սակայն տեղի է ունեցել անկում։ «Ուրալից» «Տամբով» տեղափոխված մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 400 հազար եվրոյով և կազմում է 800 հազար եվրո։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 500 հազար եվրոյով և հիմա 600 հազար եվրո է։ Ինչև տարեսկզբին շվեդական «Գոթեբորգից» հունական «Ապոլոն Սմիրնիս» տեղափոխված պաշտպան Անդրե Կալիզիրի տրանսֆերը նվազել է 100 հազարով և կազմում է կես միլիոն եվրո։Ընդհանուր առմամբ եթե ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 32 միլիոն միլիոն եվրո, ապա այդ թիվն այսօր աճել 5 միլիոնով և կազմում է մոտ 37 միլիոն եվրո։ Այո, ընդհանուր արժեքի կեսից ավելին կազմում է Մխիթարյանի տրանսֆերը, բայց ընդունենք, որ դրական միտումն ակնհայտ է։ Մեր հավաքականի կազմում կան ևս մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը աճելու հեռանկար ունի։