Ճապոնիայի կառավարությունը հերքում է Օլիմպիական խաղերի չկայանալու մասին լուրերը

Ճապոնիայի կառավարությունը հերքում է Օլիմպիական խաղերի չկայանալու մասին լուրերը

Ճապոնիայի կառավարություն հերքել է լուրերն այն մասին, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել: Այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն առհասարակ կարող են չեղարկվել: Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մանաբու Սակաին շեշտել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: