«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորանքին կից ակումբը տեսանյութով ներկայացրել է Մխիթարյանի լավագույն գոլերը «Ռոմա»-ի կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: