Մահակ՝ անհնազանդ պատգամավորներին լռեցնելու համար. Ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»

Մահակ՝ անհնազանդ պատգամավորներին լռեցնելու համար. Ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»: Եթե այս փոփոխությունը ուժի մեջ մտնի, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ԵԽԽՎ նիստերին մասնակցելու և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու հնարավորությունից: Այս կերպ իշխող խմբակցությունը փորձում է փակել անհնազանդ պատգամավորների բերանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: