Անգործ փոխմարզպետներ, որոնք այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. Հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»

Անգործ փոխմարզպետներ, որոնք այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. Հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի բոլոր մարզպետարաններում նշանակվեցին մարզպետի տեղակալներ, որոնք պետք է ղեկավարեին ձևավորվող աշխարհազորները: «Պաշտպանության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին օրենսդրական առաջարկը շրջանառության մեջ էր դրվել դեռևս անցյալ տարվա օգոստոսին, որով և կանոնակարգվելու էր աշխարհազորի ստեղծումը և ղեկավարումը: Հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ այս օրենքն ընդունվեց, բայց աշխարհազոր այդպես էլ չձևավորվեց: Պատերազմն ավարտվել է, և Հայաստանն անցում է կատարում խաղաղ կյանքի, ու հիմա անհասկանալի է, թե խաղաղ պայմաններում ինչով են զբաղվելու այն փոխմարզպետները, որոնք պատերազմի ժամանակ պետք է ղեկավարեին իրենց մարզերի աշխարհազորը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: