Արարատ Միրզոյանը հրամանատար է, այս պահին փրկիչը նա է

«Դրսից եկող ազդակները ջուր են լցնում «17»-ի ջրաղացին՝ որպես աջակցություն: Իսկ ընդդիմության գործողությունները մնում են նույն օրակարգի շրջանակներում»,- այս մասին ներքաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դրսից հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա ազդող ներգործություն ունեն միայն ՌԴ պաշտոնատար անձանց հայտարարությունները: «Նրանք 17-ի ջրաղացին ջուր են լցնում, որպեսզի իշխանությանը ստիպեն հաշվի նստել նրանց պահանջների հետ»: Ռուսաստանի հայտարարությունները, ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, միանշանակ չեն, երկփեղկված են: «Մի դեպքում նրանք օգնում են «17-ին», մյուս դեպքում՝ էապես խանգարում են: Եթե դիտարկենք Վազգեն Մանուկյանի առկայությունը, որպես «17»-ի առաջին դեմք, կարող ենք ասել, որ նա Ռուսաստանի համար անընդունելի ղեկավար է, քանի որ բոլոր սեպառատիստները ասպարեզից հեռացվել են, և Վազգեն Մանուկյանը Հայաստանում այդ անկախականներից մեկն է, որը Ռուսաստանի համար անցանկալի է»: Արշակյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում անկայունությունը, բայց Ռուսաստանում կա մի թև, որն ուզում է՝ Հայաստանը լինի որպես կենսունակ անվտանգության գոտի, և այդ թևը եվրոպականության կողմնակից է: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, լյուտրացիա է: «17+1 ուժերը լյուստրացիա արեցին և ցույց տվեցին, որ իենք հեռանկարը չեն տեսնում, գավառամիտ են: Նրանք չեն տեսնում, որ մենք կենսունակ ժողովուրդ ենք»,- նշեց Արշակյանը: Մարտիրոսյանը պնդեց, որ այս պահին էլ ընթանում է լյուտրացիան, Հայաստանի քաղաքական դաշտը բյուրեղանում է, և կարծիք հայտնեց, որ լյուստրացիայի պրոցեսն ավարտվելու է արտահերթ ընտրություններով: Վահագն Մարտիրոսյանի կարծիքով՝ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր քաղաքական ելույթներով նպատակ ունի խանգարել լյուստրացիային, բայց անգիտակցորեն նպաստում է դրան: Անդրադառնալով դիտարկմանը, որ թիրախում հայտնվել է Արարատ Միրզոյանը, Ազատ Արշակյանը նշեց. «Հասարակությունը Արարատ Միրզոյանին պարտադրում է լինել ակտիվ, մեր Սահմանադրությունով նա ՀՀ գլխավոր պաշտոնյան է և պետք է իր դերի մեջ լինի: Արարատ Միրզոյանը վարչապետի և նախագահի գործատուն է, նա պետք է ԱԺ-ում ապահովեր այլընտրանքային տարբերակներ: Արարատ Միրզոյանը ԱԺ ակտիվիստների ղեկավարն է, որքան էլ նա իրեն հայտարարի Ն. Փաշինյանի «հետևակայինը», նրա հավատարիմը, միևնույն է, նա է գործատուն, մենք գիտենք, որ նա է կարևոր, Ն. Փաշինյանն այսօր ընդամենը լեգեոներ է: Եվ այսօր թիրախավորում են գլխավոր պաշտոնյային՝ Արարատ Միրզոյանին: Եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանն անպայման հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանի օրակարգում պետք է լինի մարշալի՝ Հայաստանի վերականգնողական ծրագիր: Եվ Արարատ Միրզոյանի վրա է դրված Սահմանադրության նոր նախագծի ավարտը՝ նոր ԸՕ և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում: Արարատ Միրզոյանը հիմա ոչ թե հետևակային է, այլ հրամանատար է: Մենք փրկիչներ ենք չէ՞ փնրում, Միրզոյանը մեր փրկությունն է…»: Մանրամասն՝ տեսանյութում: