Ոչ միայն 17 ուժերն են պահում Նիկոլին, այլև այս իշխանությանն են ձեռնտու 17-ը

---- Հայրենիքի փրկության շարժումը սկսել է մարզային այցեր: Դրանք մեկնարկեցին Գյումրիից, որտեղ էլ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Վազգեն Մանուկյանը չի զղջում քաղաքացիներին վիրավորելու համար: Սակայն միևնույն ժամանակ Արթուր Վանեցյանը ներողություն է խնդրում։ Ավելի ուշ ներողություն խնդրեց միջադեպի և վիրավորանքի համար նաև Գագիկ Ծառուկյանը։ Ինչի մասին է սա խոսում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի և Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ: