Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումով հերթական անգամ լավ գաղափարը վատ կատարմամբ կարող է վարկաբեկվել

Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ նախատեսվածի, պետք է լինի անկախ մարմին: Անկախության հիմնական երաշխիքներից մեկը հենց դրա ղեկավարի նշանակման մեխանիզմն է: Կոմիտեի նախագահի հավակնորդների թեկնածությունները քննարկելու է հատուկ խորհուրդը, որը կազմվելու է Կառավարության, Ազգային ժողովի, Գլխավոր դատախազի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակած մեկական և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Այլ կերպ ասած, խորհրդի 7 անդամներից միմիայն 2-ն են լինելու քաղաքական իշխանության ներկայացուցիչ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: