Հայաստանը պետք է հաշվի առնի Կարսում սպասվող զորավարժությունների ռիսկերը․ մեր գլխին մահակ են թափահարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության եկավ ՙՆախևառաջ Ամերիկան՚ կարգախոսով: ԱՄՆ 45-րդ նախագահը համարում էր, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա աշխարհի բոլոր կոնֆլիկտներից ու ուժերը կենտրոնացնի ներքին զարգացումների վրա: Նա ԱՄՆ-ը դուրս բերեց միջազգային մի շարք պայմանագրերից՝ սկսած Իրանի հետ 2015-ի միջուկային համաձայնագիրը, ՌԴ-ի հետ 1987-ի միջուկային համաձայնագիրը, Փարիզում կնքված Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Բաց երկնքի համաձայնագիրը: Թրամփը առևտրային պատերազմներ սկսեց ոչ միայն Չինաստանի, այլև՝ ԵՄ-ի դեմ, կասկածի տակ դրեց ՆԱՏՕ-ի՝ Արևմուտքի անվտանգության երաշխավորի դերը, փչացրեց հարաբերւթյունները Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, չբարելավեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սկանդալային էր Թրամփի ընտրությունը, սկանդալային կառավարումը, սկանդալային էլ ստացվեց հեռանալը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: