Տոկիոյի Օլիմպիական խաղերը չե՞ն կայանա․ Ինչ է իրականում տեղի ունենում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը չե՞ն կայանա․ Ինչ է իրականում տեղի ունենում

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը հնարավոր է ընդհանրապես չկայանա։ Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում մարզական գլխավոր միջացառման այս անցկացմանը: Հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար: 1041 մարդ է համաձայնել պատասխանել հարցերին: 80% - ը դեմ է քվեարկել երկրում Օլիմպիական խաղեր անցկացմանը, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների 44,8% -ը ճիշտ է համարում, որ խաղերը պետք է կրկին հետաձգվեն:Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կհրաժարվի Տոկիոյի ՕԽ-ն անցկացնելու գաղափարից, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը:Այս մասին հայտարարել էր ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Վերջինիս խոսքով՝ անհնար է, որ մի քանի տարի շարունակ փոխվեն միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի Օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը: Անցյալ տարվա մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Նշենք նաև, որ Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն միլիոնավոր դոլարների կորուստ է ունենում:Այս մասին ևս հայտարարել էր Բախը: Վերջինիս խոսքով` ՄՕԿ-ը պարտավոր է իր վրա վերցնել ՕԽ-ի հետ կապված ծախսերը, որոնք հասնում են մի քանի հարյուր միլիոնի: Նշենք, որ անցյալ տարի ՄՕԿ-ն ամեն գնով փորձում էր անցկացնել Օլիմպիական խաղերը հակադարձելով նաև Առողջապահության միջազգային կոմիտեին։ Այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը ինչպես նաև տասնյակ երկրներ հայտարարեցին որ դեմ են խաղերի անցկացմանը, ՄՕԿ-ը որոշում կայացրեց խաղերը մեկ տարով հետաձգելու մասին։ Ինչևէ, ներկայում ևս ՄՕԿ-ըն ամեն ինչ անում է, որպեսզի այս տարի նախատեսված խաղերը կայանան։ Չի բացառվում, որ Օլիմպիական խաղերը կայանան առանց հանդիսականների։ Միջազգային օլիմպիական կոմիտեն նախատեսում է, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի մոտ 6000 մարզիկ: Ի սկզբանե, Օլիմպիական խաղերի բացմանը պետք է մասնակցեին մոտ 11 հազար մարզիկ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված այդ թիվը կրճատվել է: Կազմկոմիտեի հիմնական նպատակը բացման արարողության ընթացքում մարզիկների կուտակումներից խուսափելն է:Եվս մեկ կարևոր գործոն․ Օլիմպիական խաղերի հովանավորների կեսից ավելին դեռևս չեն կողմնորոշվել, թե արդյոք հաջորդ տարի իրենք կֆինանսավորե՞ն խաղերի անցկացումը: Ճապոնիայի կառավարության պնդմամբ խաղերի անցկացումը կապված չի լինի նրա հետ, թե արդյոք գիտնականները կկարողանա՞ն հայտնաբերել կորոնավիրուսի բուժամիջոցը: Սակայն այդ ամեն հետ մեկտեղ ՕԽ-ի մի շարք հովանավորներ վստահ չեն, որ Խաղերը կանցկացվեն ըստ պլանավորածի, և իրենք կֆինանսավորեն դրանք: Որակաշի խնդիրներ կարող են ծագել նաև Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի հետ։ Մի շարք մրցաշարեր շարունակում են հետաձգվել համավարակի պատճառով։ Անցյալ տարի որոշվել էր, որ oլիմպիական խաղերի քվոտաների խաղարկումը պետք է 2021 թվականի հունիսին: Միջազգային ֆեդերացիաները կարող են փոփոխել որակավորման մրցաշարերի ժամկետները, սակայն չեն կարող ավելի ուշ անցկացնել դրանք, քան ՄՕԿ-ի նշած վերջնաժամկետը՝ 2021 թվականի հունիս ամիսը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ևս մեկ տարով հետաձգել էր 2020 թվականի ամռանը նախատեսված Եվրոպայի առաջնությունը։ «Մենք ղեկավարում ենք այն մարզաձևը, որով շնչում և ապրում են մեծ թվով մարդիկ, և որը հարձակման է ենթարկվել անտեսանելի հակառակորդի կողմից։ Նման իրավիճակում ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է միավորվի։ Երկրպագուների, ֆուտբոլիստների և մնացած աշխատակիցների առողջությունն առաջնահերթ է մեզ համար։ ՈՒԵՖԱ-ն ակումբային մրցաշարերն ավարտելու մի քանի տարբերակ է առաջարկել։ Հպարտ եմ, թե ինչպես արձագանքեցին իմ եվրոպացի գործընկերները։ Եվրոպայի առաջնության հետաձգումը մեծ վնաս կհասցնի ՈՒԵՖԱ-ին, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր գործընկեր երկրների ֆեդերացիաները չտուժեն։ Նպատակը կարևոր է շահույթից։ Նման որոշում ենք ընդունել հանուն եվրոպական ֆուտբոլի»,- հայտարարել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ի տարբերություն օլիմպիական խաղերի՝ Եվրոպայի առաջնության կազմը 90 տոկոսով պատրաստ էր։