Օր օրի ավելի քիչ ենք մեզ վերաբերող որոշումներ կայացնում, արտահերթ ընտրությունն անհրաժեշտություն է

17+-ը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմակերպած արտահերթ ընտրություններին: Վազգեն Մանուկյանը գտնում է, որ ընտրություններն ինքը պետք է կազմակերպի: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է նախագահական հարթակում քաղաքական ուժերի համախմբում ու ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի իր իշխանությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ: